Ռուսաստանը գիշերը զանգվածային գրոհի է ենթարկել Կիևը

Գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հասցված զանգվածային օդային հարվածի հետևանքով Կիևը լայնածավալ ավերածություններ կրեց, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Նրա խոսքով՝  զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ մոտ 25-ը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ավելի ուշ հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է հինգի, իսկ վիրավորներինը՝ 34-ի։

«Ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Թշնամին կրկին դիտավորյալ թիրախավորում է բնակելի թաղամասերը և սպանում խաղաղ բնակիչների։ Քաղաքը զգալի վնաս է կրել, կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ երեխաներ», – ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ քաղաքում ընդհանուր առմամբ 28 հարված է հասցվել։ Վնասված օբյեկտների մեծ մասը բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ են եղել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նույնպես հրապարակել է հարձակման հետևանքների կադրեր։ Դրանցում երևում են այրվող բնակելի շենքեր, ավերածություններ և ամբողջությամբ այրված մեքենաներ։

Leave a Comment