Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր





Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ-Բաղեր Զոլկադրը հայտարարել է, որ երկրի ղեկավարության և մյուս զոհվածների սպանության գործը մնում է բաց, իսկ այդ հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Մեծն Խամենեիի և Իրանի շահիդների մաքուր արյան համար վրեժխնդրության գործը բաց է։ Այս հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները իրենց ժամանակին,  և այդ ժամանակը շուտով կգա, կկանգնեն դատարանի առաջ և արժանի պատիժ կկրեն արդար ուժերի ձեռքով»,- չորեքշաբթի հնչած իր հայտարարության մեջ ընդգծել է Զոլկադրը:

Նա հավելել է, որ «նահատակված առաջնորդի սեղմված բռունցքի կերպարը նրա հեռանալու պահին դարձել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դոկտրինի խորհրդանիշը»:
Աղբյուր՝ News.am



Leave a Comment