
Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը կոշտ կերպով է արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը՝ նշելով․ «Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար՝ մեր պատմությունն ու մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով»:
«F.ck you»,- եզրափակել է իր խոսքը Թանկյանը։