Երևանում կայացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը կազմակերպում և անցկացնում է այս հեղինակավոր մրցաշարը՝ նպաստելով սպորտի և առողջ ապրելակերպի տարածմանը, ինչպես նաև մեր մայրաքաղաքի մարզական հեղինակության ամրապնդմանը։
Այս տարի մրցաշարին մասնակցեցին 16 երկրների 318 մարզիկներ՝ հերթական անգամ Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ։ Շնորհավորում եմ մրցանակակիրներին և մաղթում նոր հաղթանակներ ու բարձր նվաճումներ»,- գրել է քաղաքապետը։
