Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից


Հասարակություն


Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արմեն Գյոզալյանին ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.


Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։


Leave a Comment