Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել.
- գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
- գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
- գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
Ալբերտ Բաղդասարյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից:
Համլետ Լևոնյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից:
Լևոն Դավիդյանն ազատվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից:
Արմեն Գյոզալյանին ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
