
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ վերջերս անցկացված խորհրդակցություններից հետո, որոշել է շարունակել բանակցությունները Իրանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այդ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Իրանին ամերիկյան հարվածները վերսկսելու հնարավորությունը, սակայն Թրամփը «որոշել է առայժմ հավատարիմ մնալ դիվանագիտական բանակցություններին»:
Նշվում է, որ այդ քննարկումների ընթացքում Թրամփը կարծիք է հայտնել, թե հարվածների ևս մեկ փուլ կարող է խաթարել դիվանագիտությունը և վնասել Վաշինգթոնի՝ Իրանի միջուկային ծրագիրը վերջնականապես վերացնելու հնարավորություններին։ ԱՄՆ առաջնորդը նաև օգնականներին ասել է, որ դեմ չէ, եթե բանակցությունները շարունակվեն նույնիսկ օգոստոսի 18-ից հետո, որը սահմանվել է որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։