Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Բունդեսթագի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ. հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Նրանք ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Leave a Comment