Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների օրերը. Մակրոնը չի մասնակցի

Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի ապրիլի 18-ին և մայիսի 2-ին,  հաղորդում է  Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«2027 թվականի նախագահական ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը՝ ապրիլի 18-ին և մայիսի 2-ին», – նշվում է հոդվածում։

Այս ամսաթվերը պաշտոնապես կհայտարարվեն՝ Նախարարների ամենշաբաթյա խորհրդից հետո։ Քվեարկությունը տեղի կունենա երկու փուլով, որոնցից երկրորդը տեղի կունենա Ֆրանսիայի ներկայիս առաջնորդ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման ժամկետի ավարտից 12 օր առաջ, գրում է հրատարակությունը։

Մակրոնը չի կարողանա մասնակցել ընտրություններին, քանի որ նա արդեն երկրորդ անգամ է պաշտոնավարում։

Leave a Comment