Մալաթիայում բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ը

Հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում 4-րդ գյուղից դեպի Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում, վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt», «Hyundai Elantra» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Leave a Comment