ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ղեկավարության նկատմամբ Պենտագոնում դժգոհությունն աճում է։
Daily Mail-ի տեղեկություններով՝ գերատեսչությունում բարոյահոգեբանական մթնոլորտը «իջել է ամենացածր մակարդակի», քանի որ Հեգսեթը իր քաղաքականությունը քննադատող պաշտոնյաներին հաճախ պատասխանում է.
«Որովհետև ես այդպես եմ ասել»։
Հրատարակության աղբյուրների խոսքով՝ առանց հստակ բացատրության իրականացված պաշտոնանկությունների շարքը ոչ միայն բարոյալքել է աշխատանքը կորցրած աշխատակիցներին, այլև խառնաշփոթ է ստեղծել նրանց ենթակայությամբ ծառայող զինծառայողների շրջանում։