Վաղը ՍԴ-ում կհրապարակվեն եզրափակիչ ելույթները

Սահմանադրական դատարանում ընտրությունների վիճարկման գործով վաղը՝ հուլիսի 1-ին, կհրապարակվեն եզրափակիչ ելույթները, գրում է Yerkir.am-ը:

Դատավարության 5-րդ օրը ՍԴ-ն փակ նիստում է քննարկել ներկայացված որոշ փաստաթղթեր։ Աշխատանքի այդ հատվածն ավարտելուց հետո բարձր դատարանը կրկին կվերադառնա հրապարակային ձևաչափին։

7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Հավելենք՝ ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած և ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։

Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։

Leave a Comment