Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հունիսի 30-ին, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment