«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Պարեկային ծառայության համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի ճանապարհներին կատարվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ։ Տեղադրվում են ճանապարհային ազդանշանային կոներ։
«Ճկուն սյուները տեղադրվում են առավել վտանգավոր և բարդ ճանապարհահատվածներում՝ նպաստելով ճանապարհի եզրերի և երթևեկության ուղղության ավելի լավ տեսանելիությանը, վարորդների կողմնորոշմանը՝ հատկապես գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Մեկնարկը տրվել է Կապանի տարածաշրջանից։ Անվտանգության բարելավման միջոցառումները կշարունակվեն բոլոր տարածաշրջաններում»,-ասված է դեպարտամենտի հաղոէդագրության մեջ։