Ռուսաստանը հուլիսի 1-ից օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ կներդնի

Հուլիսի 1-ից  բոլոր առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք կարող են գործել միայն Госуслуги RuID հավելվածի միջոցով, ՌԻԱ նովոստիին հայտնել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։

Փոփոխության անհրաժեշտությունն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ եթե անձը պլանավորում է մուտք գործել Ռուսաստան, պետությունը պետք է նախապես իմանա, թե ով է նա, նրա այցելության նպատակը, մնալու տևողությունը։

«Դիմումը պետք է ներկայացվի մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ»,-մանրամասնել է պատգամավորը։ 

Կարգավորումը բացառություններ է նախատեսում Բելառուսի քաղաքացիների, 6 տարեկանից փոքր երեխաների, դիվանագետների, ծառայողական անձնագրերի տերերի և պաշտոնական պատվիրակությունների անդամների համար։

 

Leave a Comment