18:00 Լուրերը մեկ տողով. Կլիմայական աղետ Եվրոպայում, Իրանի կտրուկ զգուշացումը Վաշինգտոնին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը: 

•Ընդդիմադիր դաշինքը հայտարարում է ստորագրված մատյաններում հազարավոր ստորագրությունների բացակայության և հնարավոր լցոնումների մասին:

•Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում արձանագրվել են ընթացիկ տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները: 

•Եվրոպական միությունը հուլիսի 1-ից ուժի մեջ է դնում ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը: Փաստաթղթով սահմանվում են նոր մաքսատուրքեր և էներգակիրների խոշորածավալ գնումների պարտավորություններ:

•Անոմալ շոգը կլիմայական լուրջ խնդիրներ է առաջացրել Արևմտյան Եվրոպայում և Հայաստանում: Տապի պատճառով եվրոպական երկրներում խաթարվել է տրանսպորտային ու երկաթուղային ենթակառուցվածքների աշխատանքը:

•Իրանը Կատարի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի հետ: Օրակարգում ակտիվների ապաշրջափակման հարցն է: 

•Թեհրանը զգուշացրել է վճռական պատասխանի մասին՝ համաձայնագրի ցանկացած խախտման դեպքում:

Leave a Comment