Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ 

Դեսպանները շնորհավորել են վարչապետ  Փաշինյանին՝ Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առթիվ, ընդգծվել է ԵՄ-ի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի օժանդակությունը բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին հայտարարել էր, որ ընդդիմության համակարգող խորհուրդը պատրաստվում է հանդիպել արևմտյան երկրների՝ այդ թվում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, և նրանց փոխացել ընդդիմադիր ուժերի մտահոգությունները։

Leave a Comment