Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հուղարկավորությանը. ԶԼՄ – armeniatoday.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը, իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։

Խամենեիի հոգեհանգստի արարողությունը մեկնարկելու է հուլիսի 4-ին և կշարունակվի մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։ Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 35 միլիոնի։

Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով:

Leave a Comment