30 հունիսի 2026 – 15:41 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:
Համաժողովը կանցկացվի հուլիսի 1-2-ը:
Նախարարի Թուրքիայի գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կհոգա հրավիրող կողմը։