Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի


 

Հայկական ժամանակ. «Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա մեր ավելի լայն տարածաշրջանի համար ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ է ստեղծում»:


 


Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։


 


Նրա խոսքով՝ տարածաշրջանը մեր օրերում արդեն մեծ ներուժ ունի առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության կենտրոնի դերն ամրապնդելու համար։


 


«Համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար մենք պետք է ընթացիկ ժամանակաշրջանը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից»,- նշել է խոսնակը։


 


 




Կարդացել են
4 անգամ

Leave a Comment