14:00 Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանային զարգացումներ, կարևոր հայտարարություններ և միջազգային իրադարձություններ

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Ադրբեջանը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերից ի վեր Հայաստանին է վերադարձրել ռազմական գործողությունների վայրերից հայտնաբերված ավելի քան 2 հազար հայ զինծառայողի մարմին։ 

·   Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի կայունության և համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում։ 

·   Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պոլիկլինիկաներում ծանրաբեռնված մասնագետների աշխատավարձը կարող է գերազանցել 1 միլիոն դրամը, իսկ ապահովագրության ներդրմամբ միջինում աճել է 30-40%-ով։ 

·   Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են բուժօգնության պայմանները, իսկ բժշկական ծառայությունները տրամադրվում են լիարժեք՝ ենթակառուցվածքների արդիականացումը շարունակելու պայմաններում։ 

·   Հունիսի 30-ից Ռուսաստան առանց վիզայի ժամանած ԱՊՀ երկրների և Վրաստանի բեռնատարների հեռագնաց վարորդները կարող են երկրում մնալ մինչև 180 օր՝ էլեկտրոնային դիմում ներկայացնելու դեպքում։ 

·   Իսրայելական «Համատ» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Թուրքիայում՝ վաճառքի խնդիրների պատճառով, մինչդեռ մի շարք այլ իսրայելական ընկերություններ շարունակում են աշխատել երկրում։ 

·   Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Մոսկվայի մարզում գտնվող ռուսական տիեզերական կապի կենտրոնին և հայտարարել նման գործողությունները շարունակելու մտադրության մասին։

Leave a Comment