Վրաստանի խորհրդարանի խոսնակի անդրադարձը Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ գործընթացին

Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 

«Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա տարածաշրջանի համար ստեղծում է կայունության և համագործակցության ավելի մեծ հեռանկարներ»։,- նշել է  Պապուաշվիլին։ 

Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանը մեծ ներուժ ունի առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության կենտրոնի դերն ամրապնդելու համար։

«Հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար մենք պետք է ընթացիկ ժամանակաշրջանը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից»,– նշել է խոսնակը։

Leave a Comment