2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը


 

Հայկական ժամանակ. Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի:


 


Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


 


«2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, դրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, և անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխաատողները:


 


2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին և այլն:


 


2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3,000,000 բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի»,- նշել է Ավանեսյանը:


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment