Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար հայ զինծառայողների մարմիններ

Ադրբեջանական կողմը 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է վերադարձրել ռազմական գործողությունների վայրերում գտնված ավելի քան 2 հազար հայ զինծառայողի մարմին։

Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։ Տվյալները հրապարակել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Անհայտ կորածների հիմնախնդրի լուծմանն ուղղված ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային համաժողովում։ 

Այն կազմակերպվել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի հետ գործակցությամբ, հաղորդում է Տրենդը։ 

Փոխնախարարի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինվորականները նշված որոնողական աշխատանքները կատարել են ականների մեծ վտանգի պայմաններում և բարդ եղանակային իրավիճակում։

Leave a Comment