Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կառավարության քվեարկութանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Սերժ Թանկյանը արձագանքել է հաղորդագրություններին, ըստ որոնց Իսրայելի կառավարությունը քննարկել է և քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Թանկյանը իր ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում նշում է, որ տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը, ըստ իրեն, օգտագործել է լոբբիստական մեխանիզմներ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու համար՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և անվտանգության համագործակցության պատճառով։

Նա նաև ընդգծել է, որ ներկայիս որոշումը քաղաքական համատեքստ ունի և քննադատել է այն՝ այն կապելով Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների հետ։

Երաժիշտը իր հայտարարության մեջ օգտագործել է կոշտ ձևակերպումներ՝ դժգոհություն հայտնելով, որ, իր խոսքով, հայ ժողովրդի պատմական ողբերգությունը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։

Leave a Comment