ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը շարունակվում է փակ նիստով

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը շարունակվում է փակ նիստով

30 հունիսի 2026 – 13:15 AMT

PanARMENIAN.Net – Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։ Նիստն անցկացվում է փակ ընթացակարգով՝ ուսումնասիրվելու են գաղտնի փաստաթղթեր։

Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի, հայտնել են ՍԴ-ից։

Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։

Leave a Comment