Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների ծավալները՝ ընդգծելով ինչպես ընդհանուր հիվանդանոցային օգնության, այնպես էլ մասնագիտացված բուժումների աճը։
Նրա խոսքով՝ իրականացվել է ընդհանուր առմամբ 122,621 հիվանդանոցային ծառայություն։
Ուռուցքաբանական արձանագրվել է 6,543 դեպք, իսկ դեղորայքային քիմիոթերապիայի ծավալը գերազանցել է 12,000-ը։
Նախարարի ներկայացմամբ՝ բարձրարժեք և բարդ միջամտությունների շարքում առանձնանում են նաև սրտանոթային վիրահատությունները, որոնք շարունակաբար իրականացվում են պետական ծրագրերի շրջանակում։