11:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական սկանդալներ, ռազմական լարվածություն և միջազգային բանակցություններ

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից ընտրակաշառք բաժանելու և քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կասկածանքով, կան ձերբակալվածներ։

·  Բելգիայի պատգամավոր Էլեն Սամինը երկրի ԱԳ նախարարից պարզաբանումներ է պահանջել Ավետիք Չալաբյանի կալանավորման և Հայաստանում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների ու դատական անկախության վիճակի վերաբերյալ։ 

·  Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 419 անօդաչու թռչող սարք, որոնցից 50-ը շարժվում էին դեպի Մոսկվա։ 

·   Յակուտիայի Միռնի քաղաքի օդանավակայանում «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, տուժածներ չկան, իսկ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ 

·  Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներ՝ հայտարարելով, որ Կիևը չի համաձայնել անօդաչուների տեխնոլոգիաների փոխանակման առաջարկին։ 

·   ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Դոհայում Կատարի վարչապետի հետ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի հարցերը։ 

Leave a Comment