Փոխըմբռնումը երկկողմանի գործընթաց է․ Մասուդ Փեզեշքիան

Թեհրանը կպահպանի ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ արձանագրված պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը վարվի նույնկերպ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխըմբռնումը երկկողմանի գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը շարունակի պահպանել համաձայնությունը, մենք ևս կկատարենք մեր պարտավորությունները։»,- X-ի իր էջում գրել է Փեզեշքիանը։

Նա նաև հավելել է, որ Թեհրանի մոտեցումը սպառնալիքների հիմնված է բանականության և մարդկային արծանապատվության վրա՝ որոշումներ կայացնելիս, ինչպես նաև անվերապահ պաշտպանության վրա, երբ խոսքը վերաբերվում է գործնական քայլերին։ 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Դոհայում նախատեսված Ամերիկա-Իրան բանակցությունների մասին։ Սակայն Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմաիլ Բագաին հայտարարել էր, որ մոտ օրերս Թեհրանը ամերիկյան կողմի հետ Կատարում հանդիպում չի նախատեսում։

Leave a Comment