«Փոխըմբռնումը երկկողմանի ճանապարհ է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները»,- գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ X-ի իր էջում։
«Անհիմն զենքի շաչյունների և անհեթեթ սպառնալիքների նկատմամբ մեր մոտեցումն է՝ որոշումներ կայացնելիս հենվել բանականության ու մարդկային արժանապատվության վրա, իսկ երբ գա գործելու ժամանակը՝ պաշտպանվել վճռականորեն և անվախ»,- գրել է նա։
