Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի ամենասիրված հանրային տարածքներից մեկը կվերածվի ավելի բարեկարգ, կանաչ, լուսավոր և հարմարավետ միջավայրի՝ պահպանելով իր ինքնատիպ մթնոլորտը և դառնալով ավելի գրավիչ ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար»։
