ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը

Այսօր Սահմանադրական դատարանում կշարունակվի հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ 

ՍԴ-ն ժամը 11:00-ին փակ նիստ կանցկացնի, կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը։

«Այսօր ժամը 11:00-ից Սահմանադրական դատարանը կշարունակի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը` փակ ընթացակարգով:

Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնում են ՍԴ-ից։ 

Հիշեցնենք, որ գործի քննությունը սկսվել է հունիսի 26-ից։  

Leave a Comment