Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում


ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։


Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։


Արթուր Նախշիկյանը վերջին քսան տարիների ընթացքում ֆինանսական ոլորտում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:


Նա հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության Խորհրդի անդամ:


Ընդհանուր ժողովը հաստատել է նաև Յունիբանկի Խորհրդի հետևյալ կազմը՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Ջորջ Պիսկով, Վարդան Աթայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտտ (անկախ անդամ), Ռուբեն Ինջիկյան (անկախ անդամ), Կարինե Մինասյան (անկախ անդամ) և Արթուր Նախշիկյան (անկախ անդամ)։

Leave a Comment