Այսօր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։
Այդ առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, հրապարակել է շնորհավորական ուղերձ։
Աշոտյանը նշել է, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ զրկված է Սերժ Սարգսյանին անձամբ շնորհավորելու հնարավորությունից՝ հիշեցնելով, որ նախորդ տարիներին ևս նրան շնորհավորել է կալանքի պայմաններում։
Ուղերձում նա բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի գործունեությունն ու դերակատարությունը՝ ընդգծելով, որ նրա նկատմամբ, իր գնահատմամբ, անարդար վերաբերմունք է դրսևորվել։
«Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ։ Առողջ լինե՛ք Ձեր ընտանիքով, մեզանից և Հայրենիքից անպակաս»,- գրել է Արմեն Աշոտյանը։