
Սահմանադրական դատարանում շարունակվում է 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։
ՍԴ այսօրվա նիստը փակ է լինելու՝ քննարկելու համար խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների շրջանակում ներկայացված գաղտնի փաստաթղթերը։