Դավիթ Ղազինյանը պահվում է ԱԱԾ-ի մեկուսարանում. ԶԼՄ – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հակակառուպցիոն կոմիտեն Ղազինյանին մեղադրում է ընտրողներին ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեջ, որի հիմքով հունիսի 6-ին դիմել էր դատախազությանը՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

Հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Ղազինյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությանը։ Ղազինյանը որպես պատգամավորի թեկնածու օգտվում էր օրենքով սահմանված անձեռնմխելիությունից։ Դատարանը հունիսի 18-ին երկու ամսով կալանավորել էր Ղազինյանին։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։

Leave a Comment