ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը նույնպես բաց է • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։

Ինչ վերաբերում է Լարսի անցակետին, ապա Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Leave a Comment