ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Մոնակոյում․ թիրախում եղել է ուկրաինացի գործարար

Ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ է իրականացվել։

Le Figaro թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ կատարված մահափորձի մասին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ չպարզված անձը շենքի մուտքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք պարունակող պայուսակ է թողել ու հեռացել: Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել երեք հոգի՝ անձամբ Երմոլաևը, ինչպես նաև մեկ կին ու դեռահաս։ Մեծահասակ տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ըստ նախնական տվյալների՝ մահացածներ չկան։

Leave a Comment