
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի և փոխխոսնակների թեկնածուներին:
Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել:
Իշխանությունն ուզուրպացրել է ողջ համակարգը՝ գործընթացները տեղափոխելով իրավունքի ոչնչացման դաշտ»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան