
Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի կառավարության կողմից Մեծ Եղեռնի ճանաչման առիթով արդեն որերորդ թուրք կամ ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունն եմ տեսնում, թե իբր «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»: Բնականաբար, Փաշինյանը նման բան չի արել, ուղղակիորեն չի հերքել ցեղասպանության եղելությունը, սակայն ակնհայտ է, որ շատերի մոտ նման ընկալում են ստեղծել վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով նրա արած «անզգույշ» և «վատ ձևակերպված» հայտարարությունները Մեծ Եղեռնի պատճառների ու հիշողության մասին»:
Աղբյուրը` Հակոբ Կարապետյան