Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։

 Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը, որի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական բարձրորակ արտադրանքի ներկայության ընդլայնումը Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի շուկայում։

 Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment