Հասկացեք այլոց

Հասկացեք այլոց

30.06.2026 | 00:02

ՈՒր գնում եք, ուրախությունը ձեզ հետ ունեցեք:

Դուք շատ օրհնված եք: Դուք շատ եք օրհնում: Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ` նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել:

Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը` հաղորդվելով մեկից մյուսին:

Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այսպես, Իմ կենսատու և ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին:

Այս ժամանակի մեջ փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:

Սիրեք բոլորին:

Եթե կարողանաք միշտ հասկանալ ու ընկալել այլոց, ապա չեք կարող չսիրել նրանց:

Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել:

Տեսեք Ինձ նաև մանկան ծիծաղի մեջ, այրերի ու կանանց հարաբերության մեջ:

Մեկնաբանություններ

Leave a Comment