Արձագանքի կարիք մենք չենք տեսնում․ Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այս մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա։ Նշենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունել է Գիդեոն Սաարի ներկայացրած օրինագիծը, ով ընդգծել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։

Խոսելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին՝ Փաշինյանը պարզաբանել է, որ նախապես պայմանավորված հանդիպում չի եղել, սակայն առաջիկայում շփումներ նախատեսվում են։ Լրագրողի հարցին, թե ինչու էր խոսել հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպման մասին, նա պատասխանել է, որ դա այլ թեմայի էր վերաբերում։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մարտունիում Փաշինյանը հայտարարել էր, թե ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Leave a Comment