Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հանձնարարել է ստուգում անցկացնել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի անհաջող ելույթի կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ թիմի արդյունքները ոչ միայն հիասթափեցրել են, այլև լուրջ հարցեր առաջացրել։
«Ես ոչ թե պարզապես շփոթված եմ, այլ լիովին տարակուսած այս անսպասելի արդյունքից։ Վերջիվերջո, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ամեն ինչ որոշում են կադրերը»,- նշել է պետության ղեկավարը։ Նախագահի խոսքով՝ անհաջողության հիմնական պատճառներն են ոչ պրոֆեսիոնալ մասնագետների նշանակումը, ինչպես նաև սխալ կադրային ու ֆինանսական քաղաքականությունը։ Նրա գնահատմամբ՝ դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներն օգտագործվել են անարդյունավետ։
Աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո հրաժարական է տվել նաև ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հոն Մյոն Բոն։ Հարավային Կորեայի հավաքականը A խմբում զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 3 միավոր։ Թիմը 2:1 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն, սակայն 0:1 հաշվով պարտվել Մեքսիկային ու Հարավային Աֆրիկային, ինչի պատճառով դուրս է մնացել մրցաշարից։
