Իրանը և Կատարը համաձայնության են եկել ապասառեցնել էմիրությունում պահվող իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվներից 6 միլիարդ դոլարը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կատարում պահվող իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի և կվերադարձվի երկիր։ Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև մնացած միջոցները վերադարձնելու համար», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։