Մակրոնը պահանջել է պահպանել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում

 Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փարիզում ընդունել է Օմանի սուլթան բին Թարիքին, ով գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ էր սուլթանության առաջնորդի կարգավիճակով պաշտոնական այցով ժամանել Ֆրանսիա։

Կողմերի միջև ընթացած բանակցությունների կենտրոնական թեման եղել է Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովումն ու Մերձավոր Արևելքում առկա լարվածության նվազեցումը։ 

Ֆրանսիական կողմի տվյալներով՝ Մակրոնը նաև զգուշացրել է Իրանին այս ռազմավարական կարևոր երթուղով անցնող նավերի համար տարանցիկ վճարներ սահմանելուց։ Բանակցությունների ավարտից հետո Ֆրանսիան և Օմանը ստորագրել են 12 համաձայնագիր, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Leave a Comment