Վենեսուելայում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 450-ի։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 1 430 զոհի մասին։ Ռոդրիգեսի տվյալներով՝ տուժածների թիվը 3 150 է, մինչդեռ նախօրեին հաղորդվում էր 3 238 վիրավորի մասին։
Աղետից անցել է արդեն 85 ժամ։ Ամենաշատ տուժած շրջաններից մեկում՝ Լա Գուայրա նահանգում, որոնողափրկարարական աշխատանքները մտել են վճռորոշ փուլ։ Մոտ 50 հազար մարդ համարվում է անհետ կորած։ Փլատակների տակ մնացածների որոնումները շարունակվում են շների և հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1 600 փրկարար տարբեր երկրներից։
