Հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Գր.Արծրունի փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ, իսկ Վաղարշյան փողոցից` միայն ուղիղ և աջ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Հիշեցնենք` քաղաքապետարանից նաև նշել են նաև հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես` Բուզանդի – Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան – Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: