Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան – Tsayg

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

 

Leave a Comment