Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Թենիսի լեգենդ, 23-ակի «Մեծ սաղավարտի» հաղթող Սերենա Ուիլյամսը 44 տարեկանում վերադառնում է մեծ սպորտ և այսօր կմեկնարկի Ուիմբլդոնի մրցաշարում։

Լեգենդար թենիսիստուհին, որը 2022 թվականին «էվոլյուցիայի» անվան տակ հեռացել էր մեծ սպորտից, վերադարձել է մրցաշար՝ ստանալով «վայլդ քարտ»։ 

2022 թվականին կարիերան ավարտած թենիսիստուհին առաջին շրջանում կմրցի ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ։ 

Ուիմբլդոնի երկրորդ օրվա կենտրոնական կորտի խաղացանկում են նաև Իգա Շվյոնտեկի, Ալեքսանդր Զվերևի և Ելենա Ռիբակինայի մասնակցությամբ հանդիպումները, ինչը մրցաշարի այս օրը դարձնում է առավել դիտարժան։

Այս վերադարձը, ըստ մասնագետների, պայմանավորված է ոչ միայն սպորտային հավակնություններով, այլև Ուիլյամսի՝ իր դուստրերի առջև խաղալու մեծ ցանկությամբ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment